Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ԼԵՎԱՄ-ի Յանձնախումբի կազմակերպած 2016 – 2017 տարեշրջանի առաջին մարզական մրցաշարքը՝ Եղբ. Վարդգէս Էսքիպաշեանի յիշատակին նուիրուած Քրոս Քաունթրին տեղի ունեցաւ Կիրակի, 6 Նոյեմբեր 2016-ին, Այնճարի թաղամասերուն մէջ, հովանաւորութեամբ եւ գործակցութեամբ Այնճարի քաղաքապետութեան եւ Հ.Մ.Ը.Մ.ի Այնճարի վարչութեան ու սկաուտական խորհուրդին:
Ստորեւ Ճեմարանի աշակերտներուն ապահոված արդիւնքները.-
2005 / 2006-ի ծնունդ աղջիկներ՝ Լանա Թասլաքեան (առաջին), Թէրա Տէր Աբրահամեան (երկրորդ)
Տղաներ՝ Հրակ Համալեան (երկրորդ), Նարեկ Վարդանեան (երրորդ),
Քեւըն Պէրէճիքեան (չորրորդ)
2003 / 2004-ի ծնունդ աղջիկներ՝ Կալի Քէշիշեան (երրորդ)
Տղաներ՝ Հրակ Ճինպաշեան (առաջին)
2001 / 2002-ի ծնունդ տղաներ՝ Խաժակ Վարդանեան (երրորդ)
1999 / 2000-ի ծնունդ աղջիկներ՝ Սարինէ Ներսէս (առաջին), Կրէյս Մարտիրոսեան (երկրորդ)
Տղաներ՝ Հայկ Աւետիս (առաջին), Քրիստ Բրուտեան (երրորդ)