ՄԻՆԻ ՄԱՐԱԹՈՆ

Կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին եւ գործակցութեամբ ՀՄԸՄ-ի աթլեթիզմի յանձնախումբին, Կիրակի, 1 Դեկտեմբեր 2013-իառաւօտեան տեղի ունեցաւ ԼԵՎԱՄ-ի 2013-2014 տարեշրջանի առաջին ձեռնարկը` մինի մարաթոնը` Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ: Մրցումի աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: Ստորեւ Ճեմարանի աշակերտներուն արձանագրած փայլուն արդիւնքները. 1999 – 2000 – 2001-ի ծնունդ աղջիկներ՝ Արին Թաշճեան (առաջին), Նանէ Սեմերճեան (հինգերորդ), Կրէյս Մարտիրոսեան (ութերորդ) 1999 – 2000 – 2001-ի ծնունդ տղաք՝ Քրիստ Բրուտեան (առաջին), Վարագ Կայծ Չաքրեան (ութերորդ) 1996 – 1997 – 1998-ի ծնունդ աղջիկներ՝ Շաղիկ Տէր Պետրոսեան (երկրորդ), Սանան Խաչերեան (հինգերորդ), Քրիսթել Յովսէփեան (վեցերորդ), Կալի Խիւտավերտեան (եօթներորդ) 1996 – 1997 – 1998-ի ծնունդ տղաք՝ Րաֆֆի Խալոյեան (հինգերորդ), Սերժ Տագեսեան (վեցերորդ), Հարօ Սողոմոնեան (ութերորդ)