ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին եւ գործակցութեամբ ՀՄԸՄ-ի աթլեթիզմի յանձնախումբին` Կիրակի, 4 Նոյեմբեր 2012-ին, տեղի ունեցաւ ԼԵՎԱՄ-ի 2012-2013 տարեշրջանի մինի մարաթոնը` Պուրճ Համուտի մէջ: Այս մարաթոնին իրենց մասնակցութիւնը բերին 170 աշակերտ-աշակերտուհիներ, որոնք կը ներկայացնէին լիբանանահայ 10 վարժարաններ: Մրցումի աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւն. ստորեւ Ճեմարանի աշակերտներուն արձանագրած արդիւնքները. Փոքր աղջիկներ՝ Արին Թաշճեան (առաջին), Կրէյս Մարտիրոսեան (4-րդ), Սելին Տագէսեան (6-րդ) Փոքր տղաք՝ Ալեքս Կետիկեան (առաջին), Քրիստ Բրուտեան (երկրորդ), Սերժ Օհաննէսեան (9-րդ) Միջակ աղջիկներ՝ Սերին Սարգիսեան (երկրորդ), Սանան Խաչերեան (երրորդ), Կրէյս Միսիրեան (չորրորդ), Կալի Խիւտավերտեան (5-րդ), Քրիսթել Յովսէփեան (8-րդ), Ալիսիա Փաչանեան (10-րդ) Միջակ տղաք՝ Զոհրապ Մղտեսեան (չորրորդ), Յովիկ Պէրպէրեան (9-րդ), Րաֆֆի Խալոյեան (10-րդ) Մեծ աղջիկներ՝ Շաղիկ Տէր Պետրոսեան (առաջին), Սերլի Սամուէլեան (6-րդ) Մեծ տղաք՝ Անդօ Ղազարեան (երկրորդ), Յակոբ Նաճարեան (5-րդ) Նոյն օրը, Ճեմարանը 16 աշակերտներով մասնակցեցաւ Ուահտէ Ռիատիէի համալիրին մէջ (Պիր Հասան) տեղի ունեցած Լիբանանի ճատրակի 2012-ի դպրոցական ախոյեանութեան եւ հանդիսացաւ ախոյեան՝ ապահովելով 21 կէտ։ Ստորեւ մեր աշակերտներուն անունները` իրենց ապահոված կէտերով. Հրակ Լախեան (6), Լոռի Պերպերեան (1,5), Վարագ Կէօզիւպէօյիւքեան (4), Նարօտ Գըլըպոզեան (2,5), Հրայր Գասապեան (3), Կարէն Խալոյեան (4), Արի Աւետիս (4,5), Լոռի Քորեսեան (2,5), Վարագ-Կայծ Չաքըրեան (2,5), Լեւոն Գալայճեան (4,5), Հայկ Աւետիս (4,5), Քարլօ Դարբինեան (3,5), Յակոբ Թաշճեան (4), Վարագ Սապունճեան (3), Ալեք Էլպեքեան (4) եւ Հրակ Գըլըպոզեան (6):