Հ.Մ.Ը.Մ. ԼԵՎԱՄ – ՃԱՏՐԱԿ՝ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Կիրակի, 22 Նոյեմբեր 2015ին, Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին Կազմակերպութեամբ տեղի ունեցաւ Լիբանանի անկախութեան տօնին նուիրուած ճատրակի մրցումը Աղբալեան Հ.Մ.Ը.Մ. մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ: Մրցումի աւարտին, Ճատրակի վարժարաններու խմբային դասաւորման մէջ Ճեմարան հանդիսացաւ առաջին (26,5 կէտ): Ստորեւ Ճեմարանի աշակերտներուն ապահոված արդիւնքները. 8 տարեկան եւ վար (2008 / 2009 -ի ծնունդ) – տղաներ՝ Փարլաքեան Պերճ (երկրորդ) 10 տարեկան եւ վար (2006 / 2007-ի ծնունդ) – տղաներ՝ Նիքոլա Մուրատեան (առաջին), Հայկ Թէնպէլեան (երկրորդ) 12 տարեկան եւ վար (2004 / 2005-ի ծնունդ) – տղաներ՝ Հրակ Լախեան (առաջին) 14 տարեկան եւ վար (2002 / 2003-ի ծնունդ) – տղաներ՝ Պետօ Գալուստեան (երրորդ) 16 տարեկան եւ վար (2000 / 2001-ի ծնունդ) – տղաներ՝ Հայկ Աւետիս (առաջին), Գարլօ Դարբինեան (երրորդ) 16 տարեկան եւ վար (2000 / 2001-ի ծնունդ) – աղջիկներ՝ Նանի Գալուստեան (երկրորդ), Լոռի Գորեսեան (երրորդ) 18 տարեկան եւ վար (1998 / 1999-ի ծնունդ) – տղաներ՝ Ալեք Էլպէքեան (երկրորդ) 18 տարեկան եւ վար (1998 / 1999-ի ծնունդ) – աղջիկներ՝ Ռիթա Արոյեան (առաջին) 20 տարեկան եւ վար (1997-ի ծնունդ) – տղաներ՝Թեւան Արծրունի (առաջին)