ՀՄԸՄ-ԼԵՎԱՄ. Վարդգէս Էսկիպաշեանի յիշատակին նուիրուած Քրոս Քաունթրի

Վարժարաններու ընդհանուր դասաւորման մէջ Ճեմարանը հանդիսացաւ առաջին:

Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբի 2018–2019 տարեշրջանի առաջին մրցաշարքը՝ Քրոս Քաունթրին, տեղի ունեցաւ Շաբաթ, 17 Նոյեմբեր 2018-ին, Այնճարի մէջ: Մրցաշարքը հովանաւորեցին Այնճարի քաղաքապետութիւնը եւ Հ.Մ.Ը.Մ.ի Այնճարի վարչութիւնը, ինչպէս նաեւ՝ Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութիւնն ու Հայկազեան Համալսարանը:

Ստորեւ Ճեմարանի աշակերտներուն արձանագրած արդիւնքները.

2008 / 2009-ի ծնունդ աղջիկներ՝ Շուշի Գասապեան (երկրորդ), Ալիք Քէշիշեան (երրորդ)
2008 / 2009-ի ծնունդ տղաք՝ Արամ Պասմաճեան (երկրորդ)

2006 / 2007-ի ծնունդ տղաք՝ Հրակ-Դրօ Կիւրիւնլեան (առաջին), Կի Խանճեան (երկրորդ)

2004 / 2005-ի ծնունդ տղաք՝ Արմէն Եղիայեան (առաջին)

2002 / 2003-ի ծնունդ տղաք՝ Շահան Հաւաթեան (երկրորդ)

2001-ի ծնունդ աղջիկներ՝ Լէա Խաչատուրեան (երկրորդ), Կալի Միսիրեան (երրորդ)

2001-ի ծնունդ տղաք՝ Հրակ Թորոսեան (երկրորդ)