ՀՄԸՄ-ԼԵՎԱՄ. ՃԵՄԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ`ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ

Կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին Ճատրակի մրցումները տեղի ունեցան Ս. Խաչ եկեղեցւոյ «Պետողլեան» սրահին մէջ Կիրակի, 25 Փետրուար 2018-ին:

Ստորեւ՝ Ճեմարանի աշակերտներուն ապահոված արդիւնքները.

8 տարեկան եւ վար աղջիկներ՝ Հերա Պետիրեան (երրորդ): Տղաք՝ Նարեկ Բակլայեան (առաջին), Վարագ Լախեան (երկրորդ), Նիկոլ Մանճիկեան (երրորդ)

10 տարեկան եւ վար  տղաք՝ Աւօ Միքայէլեան (երկրորդ), Հրակ Ծատուրեան (երրորդ)

12 տարեկան եւ վար աղջիկներ՝ Ալիք Թէնպէլեան (առաջին): Տղաք՝ Նիքոլա Մուրատեան (առաջին), Հայկ Թէնպէլեան (երկրորդ)

14 տարեկան եւ վար աղջիկներ՝ Լորի Գարաճեան (առաջին): Տղաք՝ Հրակ Լախեան (առաջին)

18 տարեկան եւ վար տղաք՝ Արի Աւետիս (երկրորդ), Հայկ Աւետիս (երրորդ)

Վարժարաններու ընդհանուր դասաւորման մէջ Ճեմարանը հանդիսացաւ առաջին: