ԼԵՎԱՄ-Ի 2014-2015 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՔՐՈՍ ՔԱՆԹՐԻ

Կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին եւ գործակցութեամբ ՀՄԸՄ-ի աթլեթիզմի յանձնախումբին, Կիրակի 23 Նոյեմբեր 2014-ին, առաւօտեան ժամը 8:00-էն 9:30 տեղի ունեցաւ ԼԵՎԱՄ-ի 2014-2015 տարեշրջանի քրոսը` Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ: Մրցումի աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: Ստորեւ Ճեմարանի մրցանակակիր աշակերտներուն անունները. 2001-2002-ի ծնունդ աղջիկներ՝ Լէա Պուտաքեան (երկրորդ) – 9′ 27, Ինեսա Քեչեք (երրորդ) – 9′ 42 2001-2002-ի ծնունդ տղաք՝ Պարոյր Տօնիկեան (առաջին) – 8′ 14, Միկել Խանճեան (երրորդ) – 8′ 29 1999-2000-ի ծնունդ աղջիկներ՝ Արին Թաշճեան (առաջին) – 14′ 10, Սարինէ Ներսէս (երրորդ) – 14′ 53 1999-2000-ի ծնունդ տղաք՝ Քրիստ Բրուտեան (առաջին) – 11′ 25 1997-1998-ի ծնունդ աղջիկներ՝ Սերին Սարգիսեան (երկրորդ) – 14′ 55, Կրէյս Միսիրեան (երրորդ) – 15′ 37