ԼԵՎԱՄ-Ի ՓԻՆԿ ՓՈՆԿԻ ՄՐՑԱՇԱՐՔԻ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՃԵՄԱՐԱՆԸ՝ ԱՌԱՋԻՆ

Կիրակի, 12 Մարտ 2023-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին կազմակերպած Փինկ Փոնկի մրցաշարքը, Աղբալեան Հ.Մ.Ը.Մ. մարզամշակութային համալիրի «Սերժ Թովմասեան» սրահէն ներս:  Ուրախութեամբ կը յայտնենք, որ այս մրցաշարքին Ճեմարանի աշակերտները ապահովեցին փայլուն արդիւնքներ: Ստորեւ մրցանակակիր աշակերտներուն անունները.

12 տարեկան եւ վար, աղջիկներ՝ Ռիթա Մումջօղլեան (առաջին), Վանա Մանուկեան (երկրորդ), տղաք՝ Ալեքսանտր Ժալըֆեան (երկրորդ), Ալեք Գրիգորեան (երրորդ):

14 տարեկան եւ վար, աղջիկներ՝ Լորեն Ճերմակեան (առաջին),   Ճենի Յակոբեան (երկրորդ), տղաք՝ Վեհ Հարպոյեան (առաջին), Անթոնի Նիւրբեթլեան (երկրորդ):

16 տարեկան եւ վար աղջիկներ՝ Գարինա Վասիլեան (առաջին), Գլէա Արապաղեան (երկրորդ), տղաք՝ Հրակ Գէորգեան (առաջին):

16 տարեկան եւ վեր աղջիկներ՝ Արազ Խտըրեան (առաջին), Արին Հանէշեան (երկրորդ), տղաք՝ Հրակ Դրօ Կիւրիւնլեան (առաջին), Գէորգ Արապաղեան (երկրորդ):

Վարժարաններու ընդհանուր դասաւորման առաջին դիրքը գրաւեց Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանը: