ԼԵՎԱՄ-ի Ճատրակի մրցաշարքի վարժարաններու խմբային դասաւորման մէջ Ճեմարանը՝ առաջին

ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին կազմակերպած ճատրակի մրցաշարքը տեղի ունեցաւ Կիրակի, 19 Յունուար 2014-ին, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճի «Սիրան Մանուկեան» սրահին մէջ` մասնակցութեամբ 108 աշակերտ-աշակերտուհիներու: Ճեմարանը առաջին հանդիսացաւ վարժարաններու խմբային դասաւորման մէջ: Ստորեւ Ճեմարանի մրցանակակիր աշակերտներուն անունները. 8 տարեկան եւ վար տղաք՝ Նիքոլա Մուրատեան (երկրորդ) եւ Հայկ Թենպելեան (երրորդ) Աղջիկներ` Ալիք Թենպելեան (առաջին) 10 տարեկան եւ վար տղաք՝ Հրակ Լախեան (առաջին), Վարագ Մեսրոպեան եւ Արմէն Եղիայեան (երրորդ) 12 տարեկան եւ վար տղաք՝ Լեւոն Գալայճեան (առաջին), Պետօ Գալուստեան (երկրորդ) եւ Հրայր Գասապեան (երրորդ) Աղջիկներ` Նարօտ Գըլըպոզեան (առաջին) եւ Լորի Պէրպէրեան (երրորդ) 14 տարեկան եւ վար տղաք՝ Հայկ Աւետիս (առաջին) եւ Գարլօ Դարբինեան (երրորդ) Աղջիկներ` Նանի Գալուստեան (առաջին) 16 տարեկան եւ վար տղաք՝ Հրակ Գըլըպոզեան (առաջին) Աղջիկներ` Ռիթա Արոյեան (երկրորդ) 18 տարեկան եւ վար տղաք՝ Զոհրապ Մղտեսեան (երկրորդ) եւ Րաֆֆի Խալոյեան (երրորդ) Աղջիկներ` Մեղրի Մեսրոպեան (երրորդ)